ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսով քննարկել են երկկողմ օրակարգն ու փոխգործակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում։ Այս մասին հատնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Քննարկվել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր, նաև փոխգործակցությունը ընդհանուր ինտեգրացիոն միավորումներում, մասնավորապես`ՀԱՊԿ-ի շրջանակում», — նշվում է հաղորդագրության մեջ։
Մամուլի ծառայությունը հայտնում է նաև, որ խոսակցությունը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ։
Երեկ տեղեկություն էր տարածվել, որ Հայաստանը ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդում կներկայացնի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կազմակերպության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ համապատասխան առաջարկը ներկայացրել է հայկական կողմը ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստում։
Հիշեցնենք, որ այդ փոփոխությունները կապված են Հայաստանի նոր սահմանադրության` ուժի մեջ մտնելու հետ, որով երկրի կառավարման հիմնական լծակներն անցել են պետության ղեկավարին։
Սահմանադրական փոփոխությունների համաձայն` ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի դիտարկած հարցերի վերաբերյալ որոշումներ կկայացնի Հայաստանի վարչապետը։