ՌԱԴԻՈ

Զոլյան.« Փոխվել է հասարակության և իշխանության փոխհարաբերությունների մոդելը»

Քաղաքագետ Միքայել Զոլյանը Sputnik Արմենիայի եթերում վերլուծում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի 100 օրը, խոսում ձեռքբերումների և բացթողումների մասին։
Sputnik
Միքայել Զոլյան. «Փոխվել է հասարակության և իշխանության փոխհարաբերությունների մոդելը»

«1–ին հերթին պետք է առանձնացնենք կոռուպցիայի դեմ պայքարը։ Տասնամյակներ շարունակ մեզ մոտ պետությունը գրավված է եղել ինչ-որ ոչ ֆորմալ կառույցների կողմից։ Պետական ինստիտուտները ծառայել են ինչ-որ մասնավոր շահերի։ Սա պետության ազատագրումն է մաֆիայից։ Այս ուղղությամբ բավականին մեծ հաջողություն է ունեցել նոր կառավարությունը։

Փոխվել է հասարակության և իշխանության փոխհարաբերությունների մոդելը` իշխանությունը պարտավորվում է հաշիվ տալ ժողովրդին և լսել նրա ձայնը։

Արտաքին քաղաքականության ոլորտում կարևոր քայլ կատարվեց` ավելի ամրապնդվեց Հայաստանի ինքնիշխանությունը»,–նշում է Զոլյանը։

Քաղաքագետի կարծիքով` նոր կառավարությունը միջին մակարդակի պետական աշխատողների լուրջ խնդիր ունի։ Մյուս խնդիրը, ըստ նրա, տարբեր գերատեսչությունների միջև հստակ համագործակցության պակասն է։ «Տնտեսության ոլորտում էլ դեռ մեծ բարեփոխումներ չկան ու դա հասկանալի է»,–նշում է Զոլյանը։