ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. Հանրապետության տարածքում oգոստոսի 16-ին և 17-ին տեղումներ չեն լինի։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։
Օգոստոսի 18-ի երեկոյան ժամերին հատկապես հյուսիսային շրջաններում, 19-20-ին` գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
«Օդի ջերմաստիճանը 16-17-ը կբարձրանա 3-4 աստիճանով, 18-19-ը կնվազի 2-4 աստիճանով»,- նշված է հաղորդագրության մեջ:
Երևանում նույնպես երկու օր անձրև չի տեղա, սակայն օգոստոսի 18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում չի բացառվում անձրևի հավանականությունը։
Այսօր` օգոստոսի 16-ին, մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կկազմի 33-35, գիշերային ժամերին` 20-22 աստիճան տաքություն։