Ոստիկանության զորքերի շտաբի պետն ավտոտնակում գտել է իր 38–ամյա որդու դին

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. Երեկ, ժամը 15։30-ի սահմաններում Ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Նորք- Մարաշ վարչական շրջանի «Նորքի այգիներ» տներից մեկին հարակից ավտոտնակում ավտոմեքենայի մեջ դի կա։

Երևանյան լճում 19–ամյա աղջկա դի է հայտնաբերվել

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com–ը, դեպքի վայր մեկնած ոստիկաններն ու քննիչները նշված տան ավտոտնակում հայտնաբերել են Kia մակնիշի 80 SU 080 համարանիշի ավտոմեքենա, որի մեջ վարորդի նստատեղին էլ հայտնաբերվել է նշված տան բնակիչ 38-ամյա Արթուր Պետրոսյանի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Փաստի առթիվ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածին հայտնաբերել է հայրը՝ Գեղամ Պետրոսյանը, ով երկար տարիներ աշխատել է Ոստիկանության զորքերի շտաբի պետ, կոչումով Ոստիկանության գնդապետ է։