«Իմ ընտրվելու դեպքում կարծում եմ` մեծ օգուտ կտամ ֆուտբոլին». Վանեցյան

Ազգային Անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը վստահ է, որ կարող է մեծ օգուտ տալ հայկական ֆուտբոլին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. Ազգային Անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը վերահաստատեց, որ պատրաստ է գլխավորել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ Նա այս մասին այսօր լրագրողներին ասաց կառավարության նիստից հետո։

«Իմ ընտրվելու դեպքում կարծում եմ` մեծ օգուտ կտամ ֆուտբոլին։ Իմ աշխատանքը չի խանգարի։ Ֆեդերացիայում աշխատանքը հիմնականում իրականացնելու են ֆուտբոլի աշխարհի ներկայացուցիչները, ես ակտիվ մասնակցություն եմ ունենալու»,- ասաց նա։

Վանեցյանը նշեց նաև, որ իր ընտրվելու դեպքում բացառվելու են պայմանավորված խաղերը։

Նշենք, որ ՀՖՖ նախագահի պաշտոնում Վանեցյանի առաջադրումը պետք է անեն ֆուտբոլային բարձր լիգայում խաղացող ակումբները։

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության մասնակից ինը թիմերը պաշտոնապես հայտարարել են, որ ՀՖՖ նախագահի պաշտոնում աջակցում են ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի թեկնածությանը:

Նշենք, որ ՀՖՖ նախագահի ընտրությունները կայանալու են սեպտեմբերի երկրորդ կեսին:

Արթուր Վանեցյանի «երկրպագուների» թիվն ավելանում է