ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը դպրոցականների ծնվողներին հորդորում է հեղափոխության խորհրդանիշներով դպրոցական պարագաներ չգնել։ Այս մասին նա գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։
«Վերջին օրերին համացանցում հայտնվել են հրապարակումներ, որոնց համաձայն՝ որոշ ձեռներեցներ վաճառում են հեղափոխության խորհրդանիշներով դպրոցական պարագաներ՝ գրիչներ, օրագրեր, տետրեր և այլն: Հասկանալով հանդերձ հեղափոխությամբ պայմանավորված ոգևորությունը՝ այդուամենայնիվ վերահաստատում ենք դպրոցներն ապաքաղաքականացնելու մեր հանձնառությունը, և կոչ եմ անում ու հորդորում ծնողներին չգնել նման արտադրանք իրենց դպրոցահասակ երեխաների համար»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ օրեր առաջ նախարարն անդրադարձել էր նաև դպրոցականների հագուստի թեմային` նշելով, որ որևէ մեկը չի կարող դպրոցական երեխային սև ու սպիտակ հագուստ պարտադրել։