Լարսում ռուսական կողմից կուտակումները պակասել են, խնդիրները վրացական կողմում են

Միջազգային բեռնափոխադրողների ասոցիացիան խուսափում է բեռնափոխադրումներ կատարել՝ կուտակումներից խուսափելու համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի — Sputnik. Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանը լավ նորություն ունի։ Ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում փոխնախարարը գրում է, որ Լարսում ռուսական կողմից կուտակումները պակասել են։«Հերթի երկարությունը կազմում է մեկ ու կես կիլոմետր, Ռուսաստանից-Վրաստան մեկնողների համար անցանելի է:

Հայկական բեռները Ադրբեջանի «հագով» չեն. Վերին Լարսի առաջարկված նոր այլընտրանքը անպիտան է

Առկա է խնդիր Վրաստանից դեպի Ռուսաստան մեկնողների համար, մեծ քանակությամբ մեքենաներ են կուտակվել Վրաստանի անցակետում:

Որպեսզի կուտակումներն ամբողջ ճանապարհի երկայնքով չլինեն, բեռնատարների մի մասին Բագրատաշենի սահմանից թույլ չեն տալիս մտնել Վրաստան»,–գրել է Փամբուխչյանը:

Փախնախարարը տեղեկացնում է նաև, որ միջազգային բեռնափոխադրողների ասոցիացիան խուսափում է բեռնափոխադրումներ կատարել՝ կուտակումներից խուսափելու համար:

Ի դեպ, կուտակումներ կան նաև Թիֆլիսի կայանատեղիում:

Հիշեցնենք, որ օրեր շարունակ Վերին Լարսում կուտակումները մի քանի կիլոմետրի են հասնում։Օգոստոսի 6–ին ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը մեկնել է անցակետ` տեղում խնդիրներին ծանոթանալու համար։ Այնտեղ նա զրուցել է հայ վարորդների հետ:

Աշոտ Հակոբյանն ու Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը սահմանային անցակետում լսել են հայ վարորդների դժգոհությունները՝ կապված անցակետի գործունեության հետ: