Նիկոլ Փաշինյանի առաջարկով ԶՈւ թիկունքի պետն ազատվեց պաշտոնից

ՀՀ նախագահը ստորագրել է Յոլչյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Նորայր Յոլչյանն ազատվել է զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից: Այս մասին նշված է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի. Նորայր Յոլչյանին ազատել զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:

Յոլչյանը ՀՀ ԶՈՒ թիկունքի պետ — վարչության պետ էր նշանակվել 2013 թվականի հուլիսին: