Փաշինյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղու» գլխավոր տնօրենին

Գիշերային խուզարկությունից հետո «Հարավկովկասյան երկաթուղու» գլխավոր տնօրենը վարչապետի հետ քննարկել է ընկերության ծրագրերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի — Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյին: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության մեջ նշված է, որ զրուցակիցները քննարկել են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գործունեությանը, ինչպես նաև վերջինիս ընթացիկ և առաջիկայում նախատեսվող ծրագրերին վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը, արդիականացմանը, ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ծավալներին, ծառայությունների մատչելիության ապահովմանն ու արդյունավետության բարձրացմանն առնչվող թեմաների:

Նշենք, որ օգոստոսի 14-ի լույս 15-ի գիշերը ՊԵԿ աշխատակիցները խուզարկություն են անցկացրել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գրասենյակում։