Վարչապետը Հայաստանը կներկայացնի ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդում

Հայաստանում տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների համաձայն` ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի դիտարկած հարցերի վերաբերյալ որոշումներ կկայացնի վարչապետը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի — Sputnik. Հայաստանը ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդում կներկայացնի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ինչպես հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը, համապատասխան առաջարկը ներկայացրել է հայկական կողմը ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստում։

Հիշեցնենք, որ այդ փոփոխությունները կապված են Հայաստանի նոր սահմանադրության` ուժի մեջ մտնելու հետ, որով երկրի կառավարման հիմնական լծակներն անցել են պետության ղեկավարին։

Սահմանադրական փոփոխությունների համաձայն` ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի դիտարկած հարցերի վերաբերյալ որոշումներ կկայացնի Հայաստանի վարչապետը։

«Վերոհիշյալի հետ կապված` ՀԱՊԿ քարտուղարությունը մշակել է արձանագրության նախագիծ, որը ենթադրում է փոփոխություններ կազմակերպության հիմնական փաստաթղթերի մի շարք հոդվածներում։ ՀԱՊԿ մշտական խորհուրդը որոշել է փաստաթղթերը մեկ փաթեթով ուղղորդել ներպետական համաձայնեցման», — նշված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ը ներկա պահին գլխավորում է Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովը։ Այդ պաշտոնը նա զբաղեցնում է ռոտացիայի սկզբունքով։