Ռումբի կեղծ ահազանգի հեղինակի ինքնությունը պարզ է

Պարզվում են դեպքի հանգամանքները, կատարվում է քննություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի — Sputnik. Այսօր Կառավարության 3–րդ մասնաշենքում ռումբի ահազանգ արած քաղաքացու ինքնությունը պարզվել է։

Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին Ոստիկանության լրատվական վարչությունից։

Ասիլյան. «Ռումբ տեղադրելու ցանկություն ունեցող քաղաքացին ասել է` առողջական խնդիրներ ունի»

«Ահազանգողի ինքնությունը պարզվել է, պարզվում են դեպքի հանգամանքները, կատարվում է քննություն»,-մեզ հետ զրույցում ասաց Ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

Հիշեցնենք, որ այսօր, ժամը 11:21-ին քաղաքացին ահազանգել է «911» ծառայություն և հայտնել, որ պատրաստվում է պայթեցնել ՀՀ առողջապահության նախարարության շենքը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի փորձնակը:Աշխատակիցները տարհանվել են։Պարզվել է, որ ահազանգը կեղծ է։