Հայերը շտապել են օգնության. մանկական համույթի անհավանական արկածներն Իտալիայում

«Լեռնեցիներ» պարային համույթն ամբողջ կյանքի ընթացքում կհիշի իր Իտալիա ուղևորությունը։ Հայտնի չէ, թե ամեն ինչ ինչպես կավարտվեր 8-12 տարեկան հայ երեխաների համար, եթե օգնության չշտապեին սփյուռքի ներկայացուցիչները։
Sputnik

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Տասնամյա Սերգեյ Բադալյանն անխռով կատարում է ավանդական հայկական պարը երևանյան դպրոցներից մեկի հրապարակում։ Նայելով այդ տղային` միանգամից չես պատկերացնի, որ դեռ մի քանի օր առաջ նա մյուս տղաների և աղջիկների հետ գտնվել է Իտալիայում, և նրանց վերադարձը հայրենիք հարցականի տակ է եղել։

Սերգեյը`«Լեռնեցիներ» պարային համույթի մյուս մասնակիցների հետ միասին, գեղարվեստական ղեկավար Արթուր Հակոբյանի գլխավորությամբ, մեկնել է Սարդինիա` փառատոնին մասնակցելու համար։ Երևանից Սարդինիա հինգ հազար կիլոմետրը և նույնքան հակառակ ճանապարհը համույթը պետք է անցներ ավտոբուսով։ Տուն վերադառնալիս` ուղևորության երկրորդ օրը, ավտոբուսը, որով ճանապարհորդել են համույթի անդամները, փչացել է։ Արդյունքում համույթը մնացել է Ֆերարա քաղաքում։

Ансамбль "Лернецинер"

«Մեր ճանապարհորդության երկրորդ օրը մեզ ասացին, որ ավտոբուսը փչացել է։ Ես չվախեցա, քանի որ մենք շատ էինք, և միասին ուրախ էր։ Մենք վստահ էինք, որ մեր հայերը մեզ չեն թողնի դժբախտության մեջ», – Sputnik Արմենիայի թղթակցին ասաց Սերգեյը։

Ավտոբուսը մնացել է ճանապարհին

«Լեռնեցիներ» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Արթուր Հակոբյանն առաջին անգամ է բախվել նման իրավիճակի։

Танцор ансамбля "Лернецинер" Сергей Бадалян

«Ավտոբուսով այդ ուղևորությունը փառատոնի կազմակերպիչների պայմանն էր։ Մենք երկար ճանապարհ ենք անցել մինչև Սարդինիա», – նշեց Հակոբյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

Ավտոբուսը փչացել է հետդարձի ճանապարհին, բայց Արթուրը, որը Իտալիայում մնացել է 8-12 տարեկան 36 երեխաների հետ, չի կորցրել իրեն և առաջին հերթին զանգահարել է հայրենիք` Հայաստան։

Հայերը շտապել են օգնության

Դեպքից հինգ ժամ անց երեխաներին օգնության են շտապել Բոլոնյայի հայ համայնքի ներկայացուցիչները։ Հանդիպումը կազմակերպել է սփյուռքի ղեկավար Ոստան Անդրեասյանը, որն այդ ժամանակ ընտանիքի հետ Երևանում է եղել։

Художественный руководитель танцевального ансамбля "Лернецинер" Артур Акопян

«Երեկոյան ինձ զանգեցին ու ասացին, որ մեր երեխաները մնացել են Իտալիայում, ավտոբուսը փչացել է», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Երեմ Սիմոնյանը։

Սիմոնյանը կապվել է Armenia ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանի, այնուհետև` Անդրեասյանի հետ։ Մինչ Սիմոնյանը և Խաչատրյանը մտածել են, թե երեխաներին ինչպես վերադարձնեն հայրենիք, Անդրեասյանի ընկերները նրա խնդրանքով արդեն որոշել են գիշերակացի և ուտելիքի հարցը։ Երեխաների մի մասին տեղավորել են հյուրանոցում, մյուս մասին տարել են Անդրեասյանի տուն։

Ոստանն իր օգնության մասին լռում է, իսկ այն հարցին, թե լինելով Երևանում, ինչպես է նրան հաջողվել կազմակերպել այդ ամենը և ապաստան տալ այդքան երեխաների, միայն ժպտում է։

Замдиректора авиакомпании Armenia Геворг Хачатрян

«Մեր պարտականությունն է օգնել օտարության մեջ հայտնված հայրենակիցներին։ Մենք ուղղակի փորձեցինք հնարավորինս օգտակար լինել», – համեստորեն պատասխանում է Ոստանը։

Վերադարձ տուն

Հայաստան վերադառնալը վերածվել է մի ամբողջ հերոսապատման։ Ավիաընկերությունն առաջարկել է երեխաներին հայրենիք ուղարկել Լիոնից, քանի որ ուղիղ Բոլոնյայից Երևան չվերթներ չի ունեցել։

Երեխաներին Բոլոնյայից Լիոն են տեղափոխել Լիոնի հայ համայնքի ներկայացուցիչ Րաֆֆի Կրիկորյանը և հայտնի ֆրանսիահայ գործարար Արման Բաադուրյանը։

Руководитель общины армян Болоньи Востан Андреасян

Բայց Լիոնի տարբերակը չեղարկվել է, չնայած նրան, որ Կրիկորյանը 15 րոպեում ընտանիքներ է գտել Լիոնում, որոնք ապաստան կտային երեխաներին։

Արդյունքում, երեխաները տուն են վերադարձել Վենետիկից։ Երեխաներին տուն ուղարկելը կազմակերպելու մեջ մեծ ավանդ է ունեցել նաև Երևանի զբոսաշրջային ընկերություններից մեկը։

Հիմա երեխաներն արդեն տանն են, իսկ մի քանի օր առաջ Իտալիայում տեղի ունեցած իրադարձությունները նրանք ժպիտով են հիշում։ Երեխաները և նրանց ծնողներն ամբողջ կյանքի ընթացքում կհիշեն իրենց արկածները, ինչպես նաև նրանց, ովքեր օգնել են բարդ իրավիճակում։