Իտալիայում տեղի ունեցած ողբերգության հետևանքով հայեր և ՀՀ քաղաքացիներ չեն տուժել

Դեսպանությունը մշտական կապի մեջ է Իտալիայի համապատասխան ծառայությունների հետ և հավելյալ տեղեկությունների առկայության դեպքում հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի — Sputnik. Իտալիայում տեղի ունեցած ողբերգության հետևանքով ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չեն տուժել։ Այս մասին տեղեկացնում է Իտալիայում Հայաստանի դեսպանությունը։

Զոհերի թիվն ավելացել է. հայտնվել են Իտալիայում փլուզված կամրջի կադրերը

«Ս.թ. օգոստոսի 14-ին Իտալիայի Ջենովա քաղաքում տեղի ունեցած կամրջի փլուզման հետևանքով զոհերի և վիրավորների թվում նախնական տվյալներով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան:

Դեսպանությունը մշտական կապի մեջ է Իտալիայի համապատասխան ծառայությունների հետ և հավելյալ տեղեկությունների առկայության դեպքում հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ»,–ասված է հայտարարության մեջ:

Իտալիայում ՀՀ դեսպանությունը նաև իր ցավակցություն է հայտնել զոհերի ընտանիքներին և բոլոր հարազատներին, իսկ վիրավորներին՝ մաղթել շուտափույթ ապաքինում:

Հիշեցնենք, որ երեկ` օգոստոսի 14–ին, Իտալական Ջենովա քաղաքում ավտոմեքենաների համար նախատեսված կամուրջը փլուզվել էր։ Փլուզման հետևանքով զոհվել է 35 մարդ, կան բազմաթիվ վիրավորներ: