ՌԱԴԻՈ

Ասիլյան. «Ռումբ տեղադրելու ցանկություն ունեցող քաղաքացին ասել է` առողջական խնդիրներ ունի»

Ռումբի ահազանգ ստացել ենք 11։35։ Այս մասին Sputnik Արմենիայի եթերում ասաց ՀՀ ԱԻՆ մամուլի խոսնակ Սաթենիկ Ասիլյանը։
Sputnik
Սաթենիկ Ասիլյան

«Քաղաքացին զանգեց և տեղեկացրեց, որ գնում է Կառավարության 3–րդ մասնաշենքում ռումբ տեղադրելու, որովհետև առողջական խնդիրներ ունի։ 12։23 ևս մեկ տեղեկություն ենք ստացել, որ Կառավարության 3–րդ մասնաշենքին աշխատակիցներին տարհանում են»,–ասաց Ասիլյանը։ 

Ոստիկաններն ու կինոլոգները իրականացրել են ռումբի փնտրման աշխատանքներ։ Պարզվել է, որ ահազանգը կեղծ էր։