Աֆղանստանում պայթյուններ են որոտացել. զոհերի թվում երեխաներ կան

Աֆղանստանում պայթյունների հետևանքով մահացել են 10 մարդ, որոնց թվում նաև երեխաներ կան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի — Sputnik. Աֆղանստանում երկու պայթյունի հետևանքով մահացել են 10 մարդ, որից վեցը երեխաներ են։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով 1TV հեռուստաընկերությանը։

Պայթյուններից մեկը գրանցվել է երկրի արևելքում` Լագման նահանգում։ Արկը պայթել է, երբ դրա մոտ սկսել են երեխաներ խաղալ։ Նահանգապետի գրասենյակից հայտնել են, որ պայթյունի հետևանքով մահացել են վեց աղջիկ։

Եվս մեկ պայթյուն էլ գրանցվել է Աֆղանստանի հարավում` Զաբուլ նահանգում։ Մահացել են 4 մարդ, ևս երկուսը վիրավորվել են։