Տատիկը մայր է դարձել. Լերա Կուդրյավցևան աղջիկ է ունեցել

Հաղորդավարուհի Լերա Կուդրյավցևան դուստր է ունեցել «Սալավատ Յուլաևի» նախկին հոկեիստ Իգոր Մակարովից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. Հայտնի հաղորդավարուհի Լերա Կուդրյավցևան, որը բառացիորեն օրերս տատիկ էր դարձել, հիմա էլ աղջիկ է ունեցել։ Այդ մասին նա հաղորդել է Instagram–ի իր էջում։

«Միլիոն արժեցող գաղտնիքը». Ալյոնա Սվիրիդովան չի՞ ցանկանում ամուսնանալ Վարդանյանի հետ

Այս տարվա մարտին համացանցում լուրեր էին հայտնվել, որ 47-ամյա Կուդրյավցևան հղի է երկրորդ երեխայով։ Հաղորդավարուհին այդ լուրերը չէր մեկնաբանել։ Նրա երիտասարդ ամուսինը՝ Իգոր Մակարովը, նույնպես լռություն է պահպանել, սակայն Instagram-ում լուսանկարներ է հրապարակել կնոջ հետ, որում օգտատերերը նկատել են հաղորդավարուհու կլորացած փորիկը։

Մայիսին հայտնի հաղորդավար Անդրեյ Մալախովը հաստատել էր հղիության մասին տեղեկությունը։

Հուլիսի վերջին հաղորդավարուհին դադարել է լուսանկարներ հրապարակել սոցցանցում, ինչի պատճառով նրա երկրպագուները սկսել են մտածել, որ երեխան արդեն ծնվել է։ Սակայն կինը լույս աշխարհ է բերել իր երեխային օգոստոսի 13-ին։

 

Հաղորդավարուհին արդեն Instagram-ում լուսանկար է հրապարակել, որում պատկերված է երեխայի փոքրիկ ոտքը։

Ի դեպ, նշենք, որ նա արդեն տատիկ է. նրա 28-ամյա որդին օգոստոսի սկզբին հայր է դարձել։