Բակո Սահակյանն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Ներքին ու արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր են նաև քննարկվել հրավիրված անվտանգության խորհրդի նիստում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. Արցախա-ադրբեջանական սահմանի ներկա իրավիճակն է քննարկվել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրավիրած անվտանգության խորհրդի նիստում։

Ադրբեջանը 1800 կրակոց է արձակել Արցախի ուղղությամբ. 7 օր առաջնագծում

Ինչպես տեղեկացնում են Արցախի նախագահի գրասենյակի մամուլի ծառայությունից, Անվտանգության խորհրդի նիստը հրավիրվել է այսօր` օգոստոսի 14-ին։ Բակո Սահակյանն արցախա-ադրբեջանական սահմանի ներկա իրավիճակը, մեր կողմից ձեռնարկված միջոցներն ու իրականացվելիք աշխատանքներն է քննարկել հրավիրված նիստի ժամանակ։

Քննարկվել է նաև 2018թ. առաջին կիսամյակում Արցախի Հանրապետության ֆինանսատնտեսական ցուցանիշներին վերաբերող հարցեր:

Համապատասխան զեկույցներով հանդես են եկել պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը և պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

Օրակարգային հարցերի քննարկումից ու համապատասխան հանձնարարականներ տալուց հետո նախագահ Սահակյանը հանդես է եկել նաեւ ելույթով, որտեղ կանգ է առել ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցերի վրա: