Իտալիայի հյուսիսում տասնյակ մարդիկ են մահացել կամրջի փլուզման հետևանքով

Իտալիայի հյուսիսում` Ջենովա քաղաքում, ավտոմոբիլային կամուրջ է փլուզվել։ Փլատակների տակ մարդիկ են մնացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. Իտալիայի Ջենովա քաղաքում այսօր տասնյակ մարդիկ են մահացել ավտոմոբիլային կամրջի փլուզման հետևանքով։ Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Փլուզման հետևանքով ընկել են մի քանի ավտոմեքենաներ։ Փլատակների տակ կարող են մարդիկ լինել, դրանք ընկել են կամրջի տակ գտնվող շինությունների վրա։

«Մի քանի տուժածների արդեն հանել են փլատակների տակից», – ասվում է հրապարակման մեջ։

Դեպքի վայր են ժամանել փրկարարների ու կինոլոգների թիմեր։ 40 մարդ մասնակցում է փլատակների մաքրման աշխատանքին։ Երկու տուժածի հանել են ընկած ավտոմեքենայից։

Նախնական վարկածով` փլուզման պատճառը կոնստրուկցիաների կոտրվելն է։