«Հայեր ջան, դուխով». արաբ վաճառականը զարմացնում է հայերենի իմացությամբ. տեսանյութ

Եգիպտոսի Շարմ Էլ Շեյխ քաղաքի հուշանվերների խանութում աշխատող արաբ երիտասարդը հայաստանցի զբոսաշրջիկների ուրախությունն է։
Sputnik

Նա լավ գիտի ոչ միայն հեղափոխական կարգախոսները, այլև Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը։

Տեսանյութի հերոսը հայերին խորհուրդ է տալիս «դուխով» լինել, հետո մի հատված է ասում բանաստեղծությունից։

Facebook սոցիալական ցանցի օգտատեր Մարինե Շահինյանի հրապարակած տեսանյութը շարունակում է տարածվել համացանցում։