Քոչարյանի փեսան պահանջում է ճնշում չգործադրել դատարանի վրա

Տասնյակ մարդիկ հավաքվել են վարչապետի նստավայրի մոտ և պահանջել Փաշինյանից հանդես գալ կոչով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի նստավայրի մոտ տեղի է ունեցել ակցիա` ի աջակցություն 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի։ Այդ մասին հաղորդում է «Ազատություն Ռոբերտ Քոչարյանին» ֆեյսբուքյան էջը։

Այսօր ակտիվիստները և «Պրիվետ, Ռոբ» նախաձեռնության անդամները խափանել են նախօրեին կալանքից ազատված Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը։

Արջի ծառայություն, կամ ո՞ւմ էր ձեռնտու Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսի տապալումը

Երկրորդ նախագահին սատարել է նրա փեսան (դստեր ամուսինը)` Վիգեն Չատինյանը։ Նա պահանջել է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը ելույթ ունենա կոչով և ասի, որ բողոքի ակցիաների միջոցով դատարանի վրա ճնշում գործադրելն անթույլատրելի է։

«Հետաքրքիր է, որ այդ սադրիչները (ակցիայի կազմակերպիչները` խմբ.) Փաշինյանի թիմի անդամներն են», – հայտարարել է Քոչարյանի փեսան։

Տասնյակ մարդիկ հավաքվել են Բաղրամյան 26 հասցում և բավական երկար կանգնել «Պարոն Փաշինյան, թույլ մի տվեք ճնշում գործադրել դատարանի վրա» պաստառներով։

Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 13-ին ՀՀ Վերաքննիչ դատարանն ազատ արձակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Դատարանը հայտարարեց, որ բավարարում է պաշտպանների բողոքը, վերացնում է առաջին ատյանի դատարանի որոշումը` հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է, և նրա գործողությունները բխել են իր լիազորություններից։