Արջի ծառայություն, կամ ո՞ւմ էր ձեռնտու Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսի տապալումը

Ակտիվիստներն ու «Պրիվետ, Ռոբ» նախաձեռնության անդամները երեքշաբթի տապալեցին Երևանի «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում նախօրեին կալանքից ազատված ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը։ Այդ իրադարձությունը շահագրգիռ կողմերի մոտ բուռն արձագանք և հույզերի պոռթկում է առաջացրել, ինչը սպասելի էր։
Sputnik

Այն փաստը, որ մամուլի ասուլիսը տապալվել էր ազատված 2–րդ նախագահի հակառակորդների կողմից, պետք է որ ընկալվեր որպես նորմալ, ժողովրդավարական գործընթաց։ Մի շարք մարդկանց մամուլի ասուլիսներ են տապալվում ամբողջ աշխարհում գրեթե ամեն օր, և հազվադեպ են նման իրադարձություններն առիթ հանդիսանում հույզերը նման թեժ ձևով արտահայտելու համար, ինչպես դա տեղի ունեցավ երեքշաբթի Երևանում։

Նման զայրույթի պատճառները պարզ են. հասարակության կրքերը բորբոքված են, նյարդերը` լարված, նման վիճակը որոշակի առումով արհեստականորեն է հրահրվում։

Սողոմոնյան. «Այլակարծության տապալման տեսանկյունից ասուլիսը շատ հաջողված էր»

Եվ դա ևս բացատրություն ունի. ոչ մի հեղափոխություն, նույնիսկ «ամենաթավշյան», չի կարող տեղի ունենալ անտարբերության մթնոլորտում` հասարակության սթափությունը և սառը հաշվարկը պահպանելով։ Առավել ևս, հաշվի առնելով հայերին բնորոշ անհամբերությունն ու մաքսիմալիզմը։

Այդ պատճառով կփորձենք իրավիճակը վերլուծել առանց էմոցիաների։ Եվ եթե օբյեկտիվ դատենք, ապա ժողովրդավարական հասարակության համար նորմալ գործընթացներ են տեղի ունեցել. դատական ատյաններից մեկը որոշում էր կայացրել նախկին չինովնիկին կալանքի տակ առնել, մյուսը` Վերաքննիչը, բավարարել էր մեղադրյալի փաստաբանի միջնորդությունը և, հիմքեր չգտնելով կալանքի տակ պահելու համար, որոշել է նրան ազատ արձակել։

Այնուհետև, նորմալ իրավիճակում, ընդունված կարգի համաձայն, ենթադրվում է, որ դատարանը պետք է ուսումնասիրի դատախազության բողոքը։ Իրադարձությունների բնականոն ընթացքին ու հանգուցալուծմանը սպասելու փոխարեն, առավել ևս, որ դատարանի վրա ցանկացած ճնշում բացակայում է, ահա նման բան տեղի ունեցավ…

Քոչարյանի հակառակորդների խումբը որոշեց տապալել լրագրողների հետ նրա հանդիպումը։

Կրկնեմ` տապալումն ինքնին արտասովոր երևույթ չէ, իսկ թե խախտվե՞լ է արդյոք հասարակական կարգը այն իրականացնելու ժամանակ, թող պարզեն իրավասու անձինք։ Այդ հանգամանքը որևէ կապ չունի ո՛չ իշխանության, ո՛չ Քոչարյանի հետ։

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն տարածեց

Նրանց` իշխանությունների և երկրորդ նախագահի հետ այլ մանրուքներ են առնչվում։

Ահա, օրինակ, սա։ Եթե մամուլի ասուլիսը ձախողած քաղաքացիների խումբը ինքնաբուխ հավաքվեր, և այդ քաղաքացիները լայն հանրությանը քաջ ծանոթ չլինեին, ապա նույնիսկ հարցեր չէին առաջանա. այսպես ասենք, ոչ այդքան բնական գործընթացի մասին։

Հարցը նույնիսկ ակտիվիստ Վարդգես Գասպարին չէ, որի միայն ներկայությունը ցանկացած միջոցառմանն անլրջության զգալի երանգ է հաղորդում։

Բանն այն է, որ ամենաակտիվների շրջանում առանձնանում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համախոհները, որոնք նրան ուղեկցում էին գրեթե բոլոր զանգվածային ակցիաների ժամանակ։ Նրանց դերը, պաշտոններն ու անունները հայտնի են բոլորին, ովքեր գոնե մի փոքր հետաքրքրվել են վերջին ամիսների իրադարձություններով։

Եվս մի փաստ. ցուցարարներից շատերի տարիքն ապացուցում է, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիների մասին նրանք կարող են դատել միայն ուրիշների խոսքերից, և երաշխիք չկա, որ այդ գնահատականներն օբյեկտիվ են։

Եվ ահա ստացվում է, որ ցուցարարները, որքան էլ պարադոքսալ է, հակառակորդին ի շահ գործեցին` «քաշելով» նոր իշխանություններին և անձամբ վարչապետին։ Քանի որ այժմ երկրորդ նախագահն ինքը և իր համախոհները հայտարարում են խոսքի ազատության իրավունքը խախտելու, կոպիտ ճնշման, այլախոհության նկատմամբ անհանդուրժողականության և այլ նման բաների մասին։ Եվ, անկեղծ ասած, պարզ չէ, թե այդ մեղադրանքներն ինչպես են հերքելու։

Փաշինյանը` Քոչարյանի հետքերով. պետության առաջ հանցանք կատարածները պատասխան կտան

Հասկանալի է, որ Ռոբերտ Քոչարյանն առանց դժվարության իր դիրքորոշումը բարձրաձայնելու հարթակ կգտնի` հեռուստաալիքներ, մամուլ, վերջապես Facebook–յան ուղիղ միացումներ։ Չէ՞ որ XXI դարն է, և ինքնարտահայտվելու համար մի շարք հնարավորություններ կան։

Այսինքն` մամուլի ասուլիսի տապալումը Քոչարյանին լռեցնելու միջոց չէր։ Այդ դեպքում ինչի՞ համար էր։ Այդ հարցի պատասխանը դժվար է գտնել։

Ակնհայտ է, որ նոր իշխանություններին մեծ հաշվով արջի ծառայություն են մատուցել։ Նոր իշխանությունը հայտարարել էր իրական ազատության և բոլորը բոլորի առաջ հավասար լինելու մասին, իսկ արդյունքում նրա իսկ ակտիվիստները խոչընդոտում են այդ ազատությանը։ Թող որ ոչ շատ, բայց Քոչարյանի վարկանիշը` նրա կալանքի և հետագա ազատ արձակվելու ֆոնին, հասարակության շրջանում կրկին բարձրացավ։

Այդ դեպքում, ո՞րն էր մամուլի ասուլիսը տապալելու ակցիայի նպատակը։ Խելամտության սահմաններում որևէ պատասխան գտնել դեռ չի հաջողվում։