ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. Պաշտպանության նախկին նախարար, ՀՀ նախկին ռազմական տեսուչ Միքայել Հարությունը, որը հետախուզում է Մարտի 1-ի գործով, Մոսկվայում է։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
«Լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ հայ իրավապահները գիտեն նրա գտնվելու վայրը, բայց ձերբակալել չեն կարող։ Բանն այն է, որ Հարությունյանը ՌԴ քաղաքացի է, և կասկած չկա, որ պաշտոնական Մոսկվան թույլ չի տա ձերբակալել նրան»,- նշված է թերթում։
Պարբերականը գրում է, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտարարել է, թե կստուգեն նրա` ՌԴ քաղաքացի լինելու հանգամանքը։
«Հրապարակը» նախորդ շաբաթ դիմել է ՀՔԾ պարզելու, թե ստուգել են Հարությունյանի քաղաքացիությանը հարցը։ Երեկ թերթին պատասխանել են` կստուգենք։
«Տպավորություն է, թե այդ ստուգումը տաժանակիր աշխատանք է, այլ ոչ թե անձնագրային բազայում 5 րոպեանոց գործողություն»,- գրում է թերթը։
Հիշեցնենք, որՀՀ հատուկ քննչական ծառայությունը հուլիսի 3-ին քրեական գործ է հարուցել 2008 թվականի մարտի 1-ի գործով։ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը ներգրավվել է որպես մեղադրյալ։ Նրան մեղադրանք է առաջադրվել այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգը տապալելու համար։ Միքայել Հարությունյանը հետախուզվում է։