ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. Համասեռամոլները հարձակվել են ոստիկանության աշխատակիցների վրա և վնասվածքներ հասցրել նրանց։
Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից, օգոստոսի 14-ին՝ ժամը 4-ն անց 30-ից սկսած ոստիկանության Կենտրոնականի բաժնում մի քանի րոպեն մեկ ահազանգեր էին ստացվում:
Մի քաղաքացի հայտնում էր, որ «Կոմայգում» իրեն հարվածել են, մյուս ահազանգով խնդրում էին ոստիկան ուղարկել «Շիրակ» հյուրանոց, հաջորդ զանգահարողը ասում էր, որ նույն հյուրանոցում հարձակվել են իրենց վրա, դանակ ու զենք է եղել հարձակվողների մոտ, մի ուրիշն էլ նշում էր, որ «Աստորիա» հյուրանոցի մոտ իր ընկերուհու վրա են հարձակվել:
Ոստիկանության օպերատիվ խումբը նշված տարածքում պարզել է, որ ըստ զանգահարողների հայտարարությունների՝ նրանք համասեռամոլներ են և նրանց հարվածել է մի քաղաքացի: Այդ քաղաքացուն ոստիկանները մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանություն:
Այսպես կոչված «տուժած» կողմը, իմանալով, որ կասկածյալին բերման են ենթարկում ոստիկանության Կենտրոնականի բաժին, հավաքվել են ոստիկանության դիմաց, իսկ կասկածյալին բերման ենթարկելու պահին քաշքշուկ սկսել:
Իրավիճակը սրվել է, երբ բարձրաձայն հայհոյանքներից վրդովված՝ դուրս են եկել հարակից տների բնակիչները: Ոստիկանության ծառայողները փորձել են հանդարտեցնել նրանց:
«Ցավոք, ոստիկանների հանդուրժողականությունը համարժեք չգնահատվեց և առաջին հայացքից կանայք, սակայն իրականում աղջկա զգեստներով տղամարդիկ ու նրանց համախոհները ներխուժեցին ոստիկանության բաժին՝ բերման ենթարկվածին հայտնաբերելու և վրեժխնդիր լինելու համար՝ այդ ընթացքում մարմնական վնասվածքներ պատճառելով ոստիկանության երկու ծառայողի, որոնցից մեկը տեղափոխվեց հիվանդանոց: Ոստիկանները կարգի հրավիրեցին ոստիկանության բաժին ներխուժածներին»,–ասված է հաղորդագրության մեջ:
Պարզվել է ոստիկաններին մարմնական վնասվածք պատճառածների ինքնությունը՝ դավիթաշենցի, 21-ամյա Ժիրայր Հովհաննիսյան և երևանցի, 30-ամյա Մարատ Կիրիլյուկ:
Այս ամենը, բնականաբար, օրենքի շրջանակում իրավական հետևանքներ ունեցավ: Նշանակվել են փորձաքննություններ:
Նախապատրաստվում են նյութեր: