Հայտնի է` երբ անձրևը կվերադառնա Հայաստան. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` անձրևները կուղեկցվեն ամպրոպով, իսկ որոշ հատվածներում կարկուտ կտեղա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. Օգոստոսի 14-15-ը, 18-ի գիշերը և կեսօրից հետո Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։

Քամին կլինի հարավարևմտյան՝ 5-10 մ/վ արագության, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնությունը կհասնի՝ 18-23 մ/վ-ի:

«Օդի ջերմաստիճանը օգոստոսի 16-17-ը կբարձրանա 3-4 աստիճանով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Երևանում օգոստոսի 14-15-ը, 18-ին՝ գիշերը և երեկոյան ժամերին, սպասվում է անձրև և ամպրոպ։

Այսօր` օգոստոսի 14-ին, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 32-34, գիշերային ժամերին` 18-20 աստիճան տաքություն։