Ավտովթար Երևանում. երիտասարդ կնոջ դիակը դուրս է շպրտվել ավտոմեքենայից

Երևանում ավտովթարի զոհ դարձած կնոջ դիակը հայտնաբերել են ավտոմեքենայից մոտ 3 մետր հեռավորության վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. Օգոստոսի 14-ին, ժամը 01:15-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածը գտնվում է ավտոմեքենայից դուրս. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Նոր Հաճն քաղաքի ադամանդի գործարանի մոտ դիակ է հայտնաբերվել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ BMW մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ս. Ո., ծնված 1989 թ.) բախվել է արտաքին լուսավորման սյանը: Ուղևորի դին հայտնաբերվել է ավտոմեքենայից մոտ 3 մ հեռավորության վրա:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, փակել ավտոմեքենայի գազի բալոնի փականը, ուղևորի դին մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային և կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

Shamshyan.com-ը հայտնում է, որ մահացող 23 տարեկան Նաիրա Զորոյանն է։