Վաշինգտոնը կարող է ամբողջությամբ «կորցնել» Թուրքիային. Էրդողանի ներկայացուցիչ

Թուրքիան և թուրք հասարակությունը դեմ է հանդես գալիս ամերիկյան քաղաքականությանը` հաշվի չառնելով անվտանգության վերաբերյալ հիմնավորված մտավախությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. ԱՄՆ–ն կարող է կորցնել Թուրքիային, գրված է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինի հոդվածում։ Հոդվածը հրապարակվել է Daily Sabah թերթում։

Քալինի խոսքով` 2016 թվականի հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո, մի շարք միջազգային փորձագետներ թուրքական պետության և տնտեսության փլուզում էին կանխատեսում։ Սակայն Թուրքիան դուրս եկավ այդ անդունդից, էլ ավելի ուժեղ է և առաջ գնում քաղաքական կայունության և տնտեսական զարգացման ճանապարհով, փոխանցում է TRT–ն։

Չնայած ձերբակալությանը՝ ԱՄՆ-ն ու Թուրքիան առաջվա պես կարևոր գործընկերներ են. Պոմպեո

Նա կարծում է, որ այդ իրադարձություններից երկու տարի անց պաստորի պատճառով Թուրքիայի վարչակազմի հետ տեղի ունեցած ճգնաժամը (Վաշինգտոնը պատժամիջոցներ էր կիրառել երկու թուրք չինովնիկների նկատմամբ` Անկարայի կողմից լրտեսության և ահաբեկչության մեջ մեղադրվող ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնին չազատելու համար), ինչպես նաև արժութային շուկայում առկա իրավիճակը չեն ազդի Թուրքիայի վճռականության վրա։

Ինչ վերաբերում է դոլարի նկատմամբ թուրքական լիրայի կտրուկ արժեզրկմանը, ապա Անկարայում համոզված են, որ կարող են պայքարել այդ դժվարության դեմ։

«Այդ հարցն ավելին է, քան արժույթների փոխարժեքի պատերազմը։ Ահաբեկչության մեջ մեղադրվող և տնային կալանքի տակ գտնվող պաստոր Բրանսոնի պատճառով Թրամփի ղեկավարության կողմից` Թուրքիայի երկու նախարարների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու որոշումը հանգեցրեց թուրք–ամերիկյան հարաբերությունների կտրուկ վատացման։ Դիվանագիտական ալիքներով խնդիրը լուծելու թուրքական կողմի փորձերը, նրա բարի մտադրությունները և արդյունքի հասնելու ձգտումը մի կողմ էին հրվել Թրամփի վարչակազմի գաղափարախոսական դիրքորոշման և անզիջում վերաբերմունքի պատճառով», – գրում է չինովնիկը։

Թուրքիան պատրաստ չէ առանց նախապայմանների սահմանը բացել. ՀՀ ԱԳՆ

Նրա խոսքով` Թուրքիան և թուրք հասարակությունը դեմ է ամերիկյան քաղաքականությանը և հաշվի չի առնում անվտանգության հիմնավորված մտավախությունները։ Թուրքիայի հասցեին հնչած սպառնալիքները, պատժամիջոցները և կոպտությունը արդյունք չեն տա։ Այդ ամենը միայն կուժեղացնի Թուրքիայի վճռականությունն ու կմեկուսացնի ԱՄՆ–ին, ինչպես Թուրքիայից, այնպես էլ միջազգային հանրությունից։

«Մինչ այս պահը Թրամփի ղեկավարությունը լուրջ տարաձայնություններ է ունեցել Կանադայի, Մեքսիկայի, Կուբայի, Չինաստանի, Ռուսաստանի, ՆԱՏՕ–ի, Գերմանիայի և մի շարք այլ երկրների հետ, հիմնականում ներքին օրակարգի պատճառով։ Այդ ամենը վնասել է ԱՄՆ–ի համբավին որպես հուսալի բարեկամ և գործընկեր։ Ճիշտ նույն կերպ է դա ընկալվում նաև Թուրքիայում», – նշում է Կալինը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ–ն պատժամիջոցներ է կիրառել Թուրքիայի արդարադատության նախարարության և ՆԳՆ ղեկավարների նկատմամբ` ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնին կալանավորելու պատճառով։ Ավելին` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել Թուրքիայից ներկրվող ալյումինի և պողպատի մաքսային տուրքերի ավելացմանը, որպեսզի դրանք համապատասխանաբար 20 և 50 տոկոս կազմեն։