«Ո՞րն է Նիկոլ Փաշինյանի սիրած ճաշատեսակի գաղտնիքը». ասուլիս

Օգոստոսի 15-ին, ժամը 12:00-ին Sputnik միջազգային մուլտիմեդիոն կենտրոնում կկայանա Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանի մամուլի ասուլիսը:
Sputnik

Ասուլիսը նվիրված կլինի օգոստոսի 19-ին Ախթալայում կայանալիք 10-րդ հոբելյանական «Խորովածի փառատոնին»: Այս անգամ Հայաստանի և Վրաստանի տարածաշրջանները ներկայացնող ավանդական թիմերի հետ մեկտեղ փառատոնին կմասնակցեն զինծառայողների, գրողների և ֆիզիկոսների թիմեր:

Սեդրակ Մամուլյանը լրագրողներին կպատմի փառատոնում սպասվող անակնկալների մասին և կբացահայտի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սիրած ճաշատեսակի պատրաստման գաղտնիքները:

Հեռ. +374(98)180-626։ Բջջ. +374(91)42-12-35

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով: