Նրանք գազաններ ու զոմբիրներ են. Վայկուլեն խիստ պատասխան է տվել կտրուկ գնահատականներին

Աստղային աղմկահարույց իրարանցումը նոր թափ է հավաքում. երգչուհի Լայմա Վայկուլեն կռվում է ռուսաստանցի գործընկերների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. Հայտնի երգչուհի Լայմա Վայկուլեն ապշել է, որ Ղրիմի մասին արտահայտությունը բուռն արձագանքի է արժանացել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Չգիտեք` ինչ է կատարվում իմ ներսում». Լորակի ամուսինն առաջին անգամ խոսեց սկանդալից հետո

Շաբաթ օրը` օգոստոսի 11-ին, Վայկուլեն հարցազրույց է տվել, որի ընթացքում նրան հարցրել են` արդյո՞ք նա կհամաձայներ հյուրախաղեր անցկացնել Ղրիմում։ «Ոչ։ Մեզ արգելվում է։ Մեզ` եվրոպացիներիս։ Որքան էլ ինձ գումար առաջարկեն, այնտեղ չեմ գնա», — պատասխանել է երգչուհին, որը Լատվիայի քաղաքացի է։ Նա ավելացրել է, որ ԽՍՀՄ-ի հանդեպ ջերմ զգացողություններ չունի և ուրախ է, որ այն փլուզվել է։ Նրա ասածն իրարանցում է առաջացրել հասարակության, այդ թվում նաև` գործընկերների շրջանում։ Շատերն ասել են, որ նա իր կարիերայի համար պարտական է ԽՍՀՄ-ին ու Ռուսաստանին։

«Ես նույնիսկ չէի պատկերացնում, որ մարդիկ այդքան գազան են։ Անկեղծ ասեմ։ Հնարավոր է` այն պատճառով, որ երբեք հեռուստացույց չեմ նայում։ Ես հիմա առաջին անգամ միացրել եմ հեռուստացույցը, որ տեսնեմ` ինչ է կատարվում։ Կարծում եմ` մարդիկ խելագարվել են։ Նրանք ամբողջովին զոմբիացված են։ Նույնիսկ չեն լսում `ինչ են ասում։ Լրագրողները սադրիչներ ու ստախոսներ են, ահա թե ինչպ տպավորություն ունեմ», — ասել է երգչուհին լատվիացի լրագրողներին։

Զախարովան երաժշտական ընդմիջում է վերցրել. նա Կատյա Լելի համար երգ է գրել

Վայկուլեն ասել է, որ իր համար միևնույն է` ինչպես կարող է ավարտվել այս իրարանցումը։ Նա ընդգծել է, որ ցավում է գործընկերների այդպիսի պահվածքի համար։

«Նրանք ցույց տվեցին իրենց դեմքը։ Խեղճ մարդիկ են, որոնք չգիտեն` ինչպես ցուցադրեն իրենց։ Ես կյանքում ոչ մի արտիստի ոչ մի գործողություն չեմ մեկնաբանել։ Դա պարզապես ամոթ է, չար ու տգեղ։ Դա խանդ է, նախանձ։ Սարսափելի է, պարզապես զզվելի է», — ասել է Լայման։

Երգչուհին նշել է, որ այլևս չի ցանկանում մասնակցել այդ իրարանցմանը։