ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. Ռուսաստանաբնակ հայ մարզիկներ Կարեն Խաչանովը և Դանիիլ Մեդվեդևը Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ՊԹԱ) չեմպիոնական մրցավազքում համապատասխանաբար բարձրացել են 21-րդ և 39-րդ հորիզոնականները։ Վարկանիշի թարմացված ցանկը հրապարակվել է կազմակերպության պաշտոնական կայքում։
Անցած շաբաթ Խաչանովը Տորոնտոյում անցկացվող «Մասթերս» սերիայի մրցաշարի կիսաեզրափակիչ է հասել, իսկ Մեդվեդևը դուրս է մնացել երրորդ փուլից։
Վարկանիշի առաջատարը շարունակում է մնալ իսպանացի Ռաֆայել Նադալը, որը հաղթել է Կանադայի մրցաշարում։
Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ՊԹԱ) չեմպիոնական մրցավազք, օգոստոսի 13-ի դրությամբ.
1 (1). – նախորդ վարկանիշում զբաղեցրած հորիզոնական)։ Ռաֆայել Նադալ (Իսպանիա)` 6760 միավոր,
2 (2). Ալեքսանդր Զվերև (Գերմանիա)` 4265,
3 (3). Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա)` 4020,
4 (4). Խուան Մարտին դել Պոտրո (Արգենտինա)` 3530,
5 (5).Նովակ Ջոկովիչ (Սերբիա)` 3445,
6 (8). Քևին Անդերսոն (ՀԱՀ)` 3180,
7 (7). Մարին Չիլիչ (Խորվաթիա)` 3095,
8 (6). Դոմինիկ Թիմ (Ավստրիա)` 3005,
9 (9). Ջոն Իզներ (ԱՄՆ)` 2560,
10 (10). Ֆաբիո Ֆոնինի (Իտալիա)` 1850…
21 (25). Կարեն Խաչանով (Ռուսաստան)` 1405…
39 (47). Դանիիլ Մեդվեդև (Ռուսաստան)` 852…
60 (59). Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան)` 675…
83 (89). Եվգենի Դոնսկոյ (Ռուսաստան)` 515.