Իսպանիայում մոտ 300 մարդ հայտնվել է ջրում համերգի հարթակի փլվելու հետևանքով.կան վիրավորներ

Ոստիկանությունը և հրշեջները հայտարարում են, որ զոհեր չկան:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. Իսպանական Վիգո քաղաքի ծովափին անցկացվող համերգի ժամանակ փլվել է հարթակը։ Պատահարի հետևանքով 312 մարդ, որոնց մեծ մասն ընկել է ջուրը,  վիրավորում են ստացել։ Այդ մասին գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Radio Galega ռադիոկայանին:

Վիրավորներից հինգը, այդ թվում՝ երկու անչափահաս, ծանր վիճակում են, նրանք ունեն կոտրվածնքեր և գանգուղեղային վնասվածքներ:

Համերգն անցկացվել է O Marisquiño փառատոնի շրջանակում: Կառուցված փայտե հարթակը չի դիմացել հանդիսատեսի ծանրությանը և փլվել է: Բոլոր տուժածները հոսպիտալացվել են:

Ոստիկանությունը և հրշեջները հայտարարում են, որ զոհեր չկան: