Հնդկաստանում ուժեղ անձրևների պատճառով 774 մարդ է մահացել

Հնդկաստանում մեկ շաբաթվա ընթացքում ավելի քան 770 մարդ է մահացել եղանակային վատ պայմանների պատճառով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. Հնդկաստանի 7 նահանգներում մուսոնային անձրևների սեզոնը ավելի քան 770 մարդու մահվան պատճառ է դարձել։ Այս մասին հայտնում է ՌՒԱ Նովոստին։

Անոմալ ցուրտը մեկ օրում 40 մարդու կյանք է խլել Հնդկաստանում

Տվյալների համաձայն` աղետի պատճառով ամենից շատ տուժել է հարավային Կերալ նահանգը, այնտեղ աղետի հարվածից 187 մարդ է մահացել։ Հաջորդը ցուցակում Ուտար Պրադեշ նահանգն է (171 մարդ), ապա Արևմտյան Բենգալիան (170 մարդ), ինչպես նաև Մախարաշտրան (139 մարդ)։

Տվյալներ կան նաև զոհվածների մասին. Գուջարաթ (52 մարդ),  Ասսամ (45 մարդ) և Նագալենդ (8 մարդ)։ Նշվում է, որ 6 նահանգներում մոտ 250 մարդ վնասվածք է ստացել առատ տեղումների պատճառով տեղի ունեցած միջադեպերի հետևանքով։ Ավելի քան 30 մարդ անհետ կորած են համարվում։

Ներկա պահին հնդկական բանակը, ՌԾՈՒ–ն, ՌՕՈՒ–ն, առափնյա անվտանգությունը և Բնական աղետների նկատմամբ արձագանքման ազգային ուժերը (NDRF) համատեղ գործողություններ են իրականացնում երկրի տարբեր շրջաններում քաղաքացիներին փրկելու ուղղությամբ։