Խոշոր ավտովթար Դիլիջանում, կա 1 զոհ․ 4 վիրավորներից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում են

Տուժածներից մեկը Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակից է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում թիվ 46 տան դիմաց բախվել են Ford մակնիշի 30 OL 672 համարանիշի և ВАЗ 21099 մակնիշի 34 MV 814 համարանիշի ավտոմեքենաները։ Դեպքը տեղի է ունեցել այսօր` օգոստոսի 13-ին, ժամը 18։00-ի սահմանում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է, 4-ը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Դիլիջանի բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ Ford-ը կայանված է եղել իր տան դիմաց, ճանապարհի թույլատրելի հատվածում, երբ ВАЗ 21099-ը բախվել է Ford-ին։ Իսկ 099-ի վարորդը Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակից է։