Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց

ՀՀ երկրորդ նախագահին ազատ են արձակել կալանքից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Վերաքննիչ դատարանը քիչ առաջ ազատ արձակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Գիտեր, որ նստելու է. ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը որոշեց Հայաստան գալ

Դատարանը հայտարարեց, որ բավարարում է պաշտպանների բողոքը, վերացնում է առաջին ատյանի դատարանի որոշումը` հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է, և նրա գործողությունները բխել են իր լիազորություններից։

Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Ռոբերտ Սահակյանը:

Առայժմ հայտնի չէ, թե ազատ արձակվելուց հետո ուր է գնացել Ռոբերտ Քոչարյանը։

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրգործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Քոչարյանը կալանավորվել էր հուլիսի 27-ին։