Նոր «ՏՏ դեղամիջոց» աուտիզմ ունեցող երեխաների համար. Հայաստանում նոր ծրագիր են ստեղծում

Երեխաները սովորում են պլանավորել իրենց օրը, իսկ ծնողները` հետևել և օգնել նրանց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. Noomee հայկական ստարտափը առաջարկում է ծրագիր, որը նախատեսված է աուտիզմով տառապող երեխաներին օգնելու համար։ Ծրագիրն արդեն փորձարկել է հիվանդության տարբեր աստիճան ունեցող մոտ 40 երեխա։

Նման երեխաները ստիպված են շատ սովորել։ Այդ պատճառով ծրագիրը առավելագույնս հեշտ է։ Պարզապես անհրաժեշտ է ամեն առավոտ չմոռանալ նայել հեռախոսի էկրանին։

Հայրենադարձ ինժեները գերդիմացկուն անօդաչու սարք է ստեղծել

«Ծրագրում տեղադրել ենք օրգանայզեր, որը օրվա առաջադրանքներ է պարունակում։ Առավոտից այն հիշեցնում է, օրինակ, որ պետք է լվանալ ձեռքերը և մաքրել ատամները։ Ծրագրի մեկ այլ ֆունկցիան gps–թրեքերն է։ Այն ծնողների համար է, որպեսզի երեխան չմոլորվի։ Իսկ երրորդը` տեսահոլովակ է` վարքագծի մասին օգտակար խորհուրդներով», – ասում է ընկերության հիմնադիրներից մեկը` Գայանե Հովհաննիսյանը։

Ծրագրից օգտվել սովորեցրել են նաև էրգոթերապևտներին` աուտիզմով տառապող երեխաների հետ աշխատող բժիշկներին։

«Մենք ճշտել ենք նաև բժիշկների և ծնողների կարծիքները ծրագրի մասին, և այժմ դրա հիման վրա կատարելագործում ենք այն», – ասում է Գայանեն։

Աշխատանքը զուր չի անցել, քանի որ երեխաներն ընտելացել են։ Չասենք, թե նրանք «առաջադրանք են կատարում»։ Ավելի շուտ սովորում են, թե ինչպես ապրեն մեծ ու անծանոթ աշխարհում։

Nestle-ն չկարողացավ այն, ինչը հաջողվեց հայերին. հայկական ստարտափը լուծել է խնդիրը

Իսկ ծնողներին առաջարկում են ոչ միայն հետևել երեխաներին, այլև տեսնել, թե ինչ է երեխան սովորել մեկ օրվա ընթացքում և օգնել նրան։

«Չէ՞ որ մենք միշտ սովորելու բան ունենք։ Նրանք ևս», – ավելացնում է Գայանեն։

Մինչև տարեվերջ ուզում են գործարկեն ծրագրի բետա տարբերակը, այնուհետև արդեն վերջնականը։

Ծրագիրը ներկայացվել է Սևանա լճում անցկացվող Sevan Startup Summit 2018 միջազգային մրցույթի ժամանակ։ Մրցույթն իրականացվել է Եվրամիության Eu4Business ծրագրի, Գերմանիայի Միջազգային զարգացման գործակալության (GIZ), Startup Armenia հիմնադրամի և այլ կազմակերպությունների աջակցությամբ։