Նիկոլ Փաշինյանը հրապարակել է զինվոր որդու լուսանկարը

Արցախում ծառայող Աշոտ Փաշինյանը զինվորական երդում է տվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook սոցիալական ցանցում հրապարկել է որդու` Աշոտի լուսանկարը։

«Որդիս՝ զինվորական երդում տալիս»,- լուսանկարին կից գրել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Աշոտ Փաշինյանն ինքն էր ցանկություն հայտնել ծառայել Արցախում։

Արցախի պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ավելի վաղ հայտնել էր, որ այն զորամասերի զինծառայողները, որտեղ ծառայում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդիները, ծառայություն են իրականացնում նաև առաջնագծում։

Աշոտ Փաշինյանը բանակ է զորակոչվել հուլիսի 9-ին։