Գեղարքունիքում բախվել են զինվորականների ավտոմեքենաները, կան վիրավորներ

Ճամբարակ քաղաքում գրանցված ավտովթարից հետո վարորդներին տեղափոխել են հիվանդանոց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում բախվել են դասակի հրամանատարի Mercedes-ն ու պայմանագրային զինծառայողի 07-ը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ օգոստոսի 13-ին, ժամը 07:40-ի սահմանում։ Ճամբարակ քաղաքի Գետափնյա փողոցում բախվել են Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղի բնակիչ, 39-ամյա Արամ Հարությունյանի վարած Mercedes մակնիշի և Ճամբարակ քաղաքի բնակիչ, 39-ամյա Ռուսլան Հարությունյանի վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները:

Երկու վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակի բժշկական կենտրոն:

Կայքի տեղեկություններով՝ Ա. Հարությունյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես դասակի հրամանատար, իսկ Ռ. Հարությունյանը նույն զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող: