Արգենտինացի ֆուտբոլիստ աղջիկները «պայթեցրել» են սոցիալական ցանցերը. տեսանյութ

Աղջիկներին դուր չի եկել մրցավարի որոշումը։ Միջադեպի հետևանքով չորս ֆուտբոլիստ հոսպիտալացվել են։
Sputnik

Արգենտինայում «Ունիվերսիտարիո» — «Լիբերտադ» հանդիպումը զանգվածային ծեծկռտուքով է ավարտվել։ Տեսանյութը հրապարակվել է YouTube-ի Ponele ալիքում։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ «Լիբերտադի» մարզիչը դեմ է եղել մրցավարի որոշմանը, ինչն էլ կռվի պատճառ է դարձել։

«Ունիվերսիտարիոյի» ֆուտբոլիստներից մեկը սկսել է բղավել հակառակորդի թիմի մարզիչի վրա։ Կռվին միացել են նաև «Լիբերտադի» խաղացնողները, այդ ժամանակ լուրջ ծեծկռտուք է սկսվել։

Միջադեպի հետևանքով ֆուտբոլիստ աղջիկներից չորսը վնասվածքներ են ստացել ու հիվանդանոց տեղափոխվել։

Սոցիալական կայքերում ակտիվորեն քննարկում են տեսանյութը։