«Եվրոպական ֆուտբոլի գավաթ 2019» մրցաշարը կանցկացվի Արցախում

Մրցաշարն անցկացվելու է Արցախում 2019 թվականի հունիսին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. CONIFA-ի (անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիա) հովանո ներքո անցկացվող «Եվրոպական ֆուտբոլի գավաթ 2019» մրցաշարը անցկացվելու է Արցախի Հանրապետությունում: Այս մասին հայտնում է Արցախի ֆուտբոլային լիգայի մամուլի քարտուղարությունը:

Մխիթարյանն օրինակ է դարձել. ինչքանո՞վ երկրպագուները կարող են գնել երազանքի խաղացողին

Conifa Europe-ն այդ որոշումը կայացրել է Ֆուտբոլի Եվրոպական ասոցացիաների համաժողովում, որտեղ որոշվել է, որ մրցաշարը անցկացվելու է Արցախում 2019 թվականի հունիսին:

Մրցաշարի անցկացման մանրամասները հայտնի են լինելու շուտով:

Հիշեցնենք, որ ԱՖԼ-ի ղեկավարներ Հրաչ Յագանը և Սևան Ասլանյանը դեռևս լիգայի մեկնարկից առաջ հայտարարել էին, որ փորձելու են եկող տարի Արցախում CONIFA-ի միջազգային մրցաշար անցկացնել:

CONIFA-ի ներկայացուցիչներն էլ հուլիսի սկզբին ժամանել էին Արցախի Հանրապետություն և հանդիպել նախագահ Բակո Սահակյանի հետ: