Անդրեյ Մովսեսյանը հանգիստ է վերաբերվում իր մասին տարածվող լուրերին

Հայտնի մասնագետը գիտի «Յուվենտուսի» հետաքրքրվածության պատճառը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Անդրեյ Մովսեսյանը, որը Մոսկվայի ԲԿՄԱ-ի սկաուտն է, մեկնաբանել է լուրերն այն մասին, որ իր ծառայություններով հետաքրքրվել է «Յուվենտուսը»:

«Եվրոպական ֆուտբոլի գավաթ 2019» մրցաշարը կանցկացվի Արցախում

««Յուվենտո՞ւսը»: Հանգիստ եմ վերաբերվում արտասահմանյան ակումբների հետարքրքությանը: Չգիտեմ` արդյոք իմ հարցով ԲԿՄԱ-ի հետ կապ հաստատվել է, թե ոչ: Այսօրվա դրությամբ ես ԲԿՄԱ-ի սկաուտն եմ և փորձում եմ հնարավորինս որակյալ կատարել իմ աշխատանքը: Դժվար է ասել, թե որն է իմ նկատմամբ հետաքրքրության պատճառը: Ես կարծում եմ, որ դա կապված է Ալեքսանդր Գոլովինի` «Մոնակո» տեղափոխվելու հետ»,- bombardir.ru-ի հետ զրույցում ասել է 42 տարեկան մասնագետը:

Հիշեցնենք, որ հենց Մովսեսյանն է ժամանակին ԲԿՄԱ բերել Ալեքսանդր Գոլովինին։ 16 տարեկան ֆուտբոլիստին նա նկատել է պատանեկան մրցաշարերից մեկում: Մովսեսյանի պահանջով են «բանակայինները» ձեռք բերել ռուս ֆուտբոլիստին: