Վրաստանում Հայաստանի մի քանի քաղաքացու փրկել են խեղդվելուց

3 փրկարար փրկել են ծովում խեղդվող ՀՀ քաղաքացիներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի — Sputnik. Բաթումի ալեկոծվող ծովում վրացի փրկարարները ստիպված էին բառացիորեն որսալ Հայաստանի խեղդվող մի քանի քաղաքացու։ Այս մասին հայտնում է Prime Time տեղեկատվական գործակալությունը։

Շնորհակալություն, հարևաններ․ Վրաստանում փրկել են ՀՀ քաղաքացու կյանքը

Զբոսաշրջիկները ծով էի մտել ու չէին կարողանում դուրս գալ։ Օգնության են գնացել Լաշա Ռոշչինը, Ավտո Գելաշվիկին ու Կոբա Մժավանձեն։

Հայտնում են, որ փրկվածների կյանքին վտանգ չի սպառնում։

Ավելի վաղ՝ օգոստոսի 4-ին, Գրիգոլեթիում ծովից հանել էին Հայաստանի քաղաքացի 33 տարեկան կնոջը։

Այս տարի Սև ծովում ու խոշոր ջրավազաններում մշտապես փրկարարներ են հերթապահում, անվտանգության կանոններին ավելի խիստ են հետևում։

Վրաստանի ԱԻՆ-ը զգուշացնում է, որ Վրաստանի Սև ծովի ափին 4 միավոր ուժգնությամբ փոթորիկ է։ Ալիքների բարձրությունը երկու մետրի է հասնում։