Վրաստանում կինը դանակի ավելի քան տասը հարված է ստացել, բայց ողջ է մնացել

Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ հարձակվողը ձերբակալված է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի — Sputnik. Վրացական Ալմա գյուղում կինը դանակի ավելի քան տասը հարված է ստացել, բայց ողջ է մնացել։ Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները։

Մամուլի տվյալների համաձայն՝ համագյուղացին կնոջը ավելի քան տասը հարված է  հասցրել սառը զենքով։ Կինը Բաթումի հիվանդանոց է տեղափոխվել։

Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ հարձակվողը ձերբակալված է։ Քրեական գործ է հարուցվել 117 հոդվածով (առողջությանը մտածված ծանր վնաս հացնելը)։ Հոդվածը նախատեսում է մինչև վեց տարի ազատազրկում։