ԵՐԵՎԱՆ,12 օգոստոսի — Sputnik. ԱՄՆ-ի օդանավորդության և տիեզերական տարածքի ուսումնասիրման ազգային գործակալությունը (NASA) մեկնարկել է դեպի արև գնացող «Պարկեր» զոնդը։ Այս մասին գրված է NASA-ի Twitter–ի էջում։
Delta IV Heavy հրթիռակիրի օգնությամբ մեկնարկն իրականացվեց այսօր Ֆլորիդայի Կանավերալ հրվանդանից։ Այս օրը կարող է պատմական դառնալ, քանի որ նախատեսվում է, որ ութը տարվա ընթացքում զոնդը ռեկորդային մոտ կգնա արևին ՝ վեց միլիոն կիլոմետր։
«Զոնդը պետք է ուսումնասիրի արևային քամին ու արևի մթնոլորտը։ Առաքելության շրջանակում գիտնականները նոր տեղեկություն կստանան արևային մթնոլորտում տեղի ունեցող գործընթացների մասին, որոնք մեծ նշանակություն ունեն Երկիր մոլորակի կյանքի համար», — նշվում է հրապարակման մեջ։
Դեռ ոչ մի տիեզերական սարք արևին այդքան մոտ չէր գնացել։ Նախագծի վրա ԱՄՆ-ն 1,5 դոլար է ծախսելու։
Նախատեսված էր Զոնդը մեկնարկել օգոստոսի 11-ին, սակայն հրթիռների տվյալների փոխանցման ստուգման պատճառով այն հետաձգվել էր։