Խաչատուրյան քույրերը խելացի են․ քննությունը սպանությունը կանխամտածված է համարում

Քննությանը շատ մոտ մարդը կարծում է ու Խաչատուրյան քույրերը շատ խելացի են, նրանք նախօրոք են պլանավորել հոր սպանությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի — Sputnik. Խաչատուրյան քույրերը կանխամտածված են սպանել իրենց հորը, հնարավոր է նույնիսկ պլանավորել են այդ սպանությունը։ Այս մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել է  քննությանը մոտ կանգնած մի մարդ։

«Նրանք անփորձ էին ու պարզապես չգիտեին՝ ինչպես նրան արագ սպանել։ Հետաքննության ընթացքում պարզ դարձավ, որ աղջիկները հանկարծակի չեն սպանել հորը, ինչպես ի սկզբանե ենթադրվում էր։ Նրանց գործողությունները մտածված էին ու ամենայն հավանականությամբ, նախապես պլանավորած», — ասել  է գործակալության զրուցակիցը։

Փաստաթղթեր են կորել. սկանդալային մանրամասներ` հորը սպանած Խաչատուրյան քույրերի գործում

Սպանությունը կատարել են զոհի որսորդական դանակով։ Աղջիկները նախապես բացել են նրա մեքենան ու հանել դանակը։

Քննության տվյալների համաձայն՝ քույրերից երկուսը հենց նույն դանակով իրենց վնասվածքներ են հասցրել, որ ամեն ինչ ներկայացնեն այնպես, իբր հայրն առաջինն է հարձակվել ու նրանք ստիպված էին պաշտպանվել։

Աղբյուրը ավելացնում է  նաև, որ աղջիկները խելացի են ու դպրոցում լավ են սովորում։

Աղմկահարույց սպանությունը տեղի է ունեցել Մոսկվայի հյուսիս–արևելքում հուլիսի 27-ին։ Քննության վարկածով, քույրերը հարձակվել են հարազատ հոր վրա, երբ նա քնած է եղել ճոճվող բազկաթոռին։ Հարցաքննության ժամանակ աղջիկները խոստովանել են մեղքը և պարզաբանել, որ «նրանք հոր հետ վատ հարաբերություններ են ունեցել երկար տարիների ընթացքում իրենց բարոյական տանջանքներ պատճառելու համար»։

Ավելի ուշ, միջնեկ քույրը` Անգելինան, որը 18 տարեկան է, հայտնել է, որ հայրը ծաղրել և սեռական բնույթի ոտնձգություններ է իրականացրել նրանց նկատմամբ: