Վրաստանի ռաֆտինգի ֆեդերացիայի նախագահ Դավիդ Կացարավան մասնակիցներին մի վերջին անգամ ծանոթացրեց էքստրեմալ այս մարզաձևի հիմնական կանոններին, որից հետո տրվեց առաջնության մեկնարկը:
Թիմերը Դեբեդի արագահոս ալիքների վրա հաղթահարեցին մոտ վեց կիլոմետր: Արդյունքների ամփոփումից հետո որոշվեց լավագույն եռյակը: Հաղթող դարձավ «Արծիվներ» թիմը, 2-րդ տեղն զբաղեցրեց Համայնքային համախմբման եւ աջակցության, 3-րդը՝ «ՎՏԲ» Հայաստան բանկ թիմը: Նրանք պարգևատրվեցին մեդալներով, դիպլոմներով: Հուշամեդալ և շնորհակալագիր ստացան նաև բոլոր մասնակիցները, ինչպես նաեւ ռաֆտինգի անդրանիկ առաջնության կազմակերպմանն աջակցած բոլոր անձինք: