Մարմնամարզիկ Դալալոյանը բրոնզե մեդալ է շահել Եվրոպայի առաջնությունում

Ռուսաստանցի մարմնամարզիկների համար այդ մեդալը հինգերորդն է այս մրցաշարում, որն անցնում է ամառային օլիմպիական մարզաձևերի Եվրոպայի միացյալ առաջնության շրջանակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի — Sputnik. Ռուսաստանցի Արթուր Դալալոյանը երրորդ տեղն է զբաղեցրել մարմնամարզության Եվրոպայի առաջնության կամավոր վարժություններում։ Այս մասին հայտնու է ՌԻԱ Նովոստին։

Նոր նվաճում. անկախ Հայաստանի սպորտային պատմության մեջ նման արդյունք չի գրանցվել

Մարզումներն այս օրերին ընթանում են Գլազգոյում։ Մարզիկը 14,466 միավոր է հավաքել։

Հաղթող է ճանաչվել բրիտանացի Դոմնինիկ Կանինգեմը (14,666), երկրորդ տեղն է զբաղեցրել Արտյոմ Դոլգոպյատն Իսրայելից (14,466)։

Ռուսաստանցի մարմնամարզիկների համար այդ մեդալը հինգերորդն է այս մրցաշարում, որն անցնում է ամառային օլիմպիական մարզաձևերի Եվրոպայի միացյալ առաջնության շրջանակում։

Ռուսաստանցիներն ունեն երկու ոսկե, մեկ արծաթե ու երկու բրոնզե մեդալ։