Արթուր Դալալոյանը դարձավ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր

Ռուսաստանցի Արթուր Դալալոյանն այսօր ոսկե մեդալ է նվաճել հենային ցատկում մարմնամարզության Եվրոպայի առաջնության ընթացքում, շոտլանդական Գլազգոյում։ Այս մասին հայտնու է ՌԻԱ Նովոստին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի–Sputnik. Եզրափակչում մարզիկը 14,466 միավոր է հավաքել։ Արծաթը տարել է ուկրաինացի Իգոր Ռադիվալովը (14,866), իսկ բրոնզը՝ Դմիտրի Լանկինը (14,666)։

Մարմնամարզիկ Դալալոյանը բրոնզե մեդալ է շահել Եվրոպայի առաջնությունում

Նշենք, ավելի վաղ Դալալոյանը  երրորդ տեղն էր զբաղեցրել մարմնամարզության Եվրոպայի առաջնության կամավոր վարժություններում։ Մարզիկը 14,466 միավոր էր հավաքել։

Ռուսաստանցի մարմնամարզիկների համար այդ ոսկին 30-րդն է ամառային օլիմպիական մարզաձևերի Եվրոպայի միացյալ առաջնության շրջանակում։