Բուխարեստում ցրել են հանրահավաքը․ ոստիկանը ծեծել է ցուցարարին․ տեսանյութ

Ոստիկանությունը ուժ է կիրառել Բուխարեստում հակակառավարական ցույցը ցրելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի — Sputnik. Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում Վիկտորիա հրապարակում ցույցը ցրելու ժամանակ ժանդարմը ծեծել է հանգիստ կանգնած տղամարդուն։

ԶԼՄ-ները տեսահոլովակ են հրապարակել, որում երևում է՝ ժանդարմը մոտենում է վախեցած տղամարդուն, որը ոչ մի դիմադրություն չի ցուցաբերում։ Նա պատրաստակամորեն ձեռքերը գլխի հետև է տանում ու ագրեսիա չի դրսևորում։ Սակայն ժանդարմը միևնույնն է ծեծում է տղամարդուն ռետինե մահակով ու տապալում նրան։

Նշենք, որ օգոստոսի 10-ին Բուխարեստում տեղի ունեցած հակակառավարական հանրահավաքի ընթացքում անկարգությունների հետևանքով տուժել է ավելի քան 450 մարդ, այդ թվում՝ ոստիկանության 11 աշխատակից։

Ցուցարարներին ցրել են ջրցաններով ու արցունքաբեր գազով։ 33 մարդ ձերբակալվել է, յոթ քրեական գործ է հարուցվել։ Ցույցն ուղղված էր կենսաթոշակային բարեփոխմանն ու հարկային համակարգի հետ։

Ցուցարարներն ուզում են, որ տնտեսությունը ու գյուղատնտեսությունը զարգանա։ Նրանք պահանջում էին ցրել խորհրդարանն ու արտահերթ ընտրություններ կազմակերպել։