Հայաստանը կմասնակցի ՀԱՊԿ-ի ավիացիայի զորավարժություններին

Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի տրանսպորտային ավիացիան կմասնակցի Սվերդլովսկի մարզում կայանալիք զորավարժություններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի — Sputnik. «Օդային կամուրջ» Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության առաջին թիմային զորավարժությունները կկայանան Ռուսաստանում հոկտեմբերին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Կենտրոնական ռազմական օկրուգին։

«Տանկային բիաթլոն – 2018». Հայաստանի անձնակազմը խմբում առաջատար է

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Սվերդլովսկի մարզում գործնական գործողությունների ժամանակ զինվորականները կմշակեն Կենտրոնական Ասիայի շրջանում օդային  փոխադրումների կառավարման համակարգը։

Մանևրերը հիմնականում կանցկացվեն Եկատերինբուրգի Կոլցովո օդանավակայանում։

Մարզումներին կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի տրանսպորտային ավիացիան։