«Արմավիր» ՔԿՀ-ում ճաղավանդակից կախված են գտել Մոլդովայի քաղաքացի դատապարտյալին

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ կալանավորի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի — Sputnik. Կալանավորը մահացել է` կախվելով քրեակատարողական հիմնարկի ճաղավանդակից։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն, հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորի մահվան դեպքի առթիվ:

Վաղ առավոտյան 19-ամյա աղջիկը փորձում էր ինքնասպան լինել Երևանում

2018 թվականի օգոստոսի 11-ին, ժամը 04:40-ին, հաղորդում է ստացվել առ այն, որ «Արմավիր» ՔԿՀ կալանավորը՝ ծնված 1976 թ., Մոլդովայի Հանրապետության քաղաքացի, խցի պատուհանի ճաղավանդակից կախվել է:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, կատարվել է դեպքի վայրի, դիակի զննություն:

ՀՀ ՔԿ Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով և կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ կալանավորի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։