Ռուսաստանը հայելային պատասխան կտա ԱՄՆ պատժամիջոցներին. Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ–ում նշում են, որ ԱՄՆ–ն պատժամիջոցների քաղաքականություն է վարում նաև ՉԺՀ–ի, Իրանի և նույնիսկ գործընկեր Եվրամիության նկատմամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի —Sputnik. Ռուսաստանը հայելային պատասխան է նախապատրաստում ի պատասխան ԱՄՆ նոր պատժամիջոցների, Սերբիա կատարած այցի ժամանակ ՌԻԱ Նովոստիին է հայտնել ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի բաժնի տնօրեն Մարիա Զախարովան։

«Մենք հայտարարել ենք, որ, ցավոք, ստիպված ենք հայելային պատասխան տալ։ Մենք այդ մասին ասել ենք բաց և հրապարակայնորեն», — հայտնել է Զախարովան գործակալությանը։

Պատժամիջոցները կազդեն ՌԴ–ում աշխատող հայերի վրա. աշխատավարձը կպակասի

ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ Վաշինգտոնը նույնանման քաղաքականություն է վարում ոչ միայն Ռուսաստանի, այլև Չինաստանի, Իրանի և Եվրամիության նկատմամբ։ Նրա կարծիքով` ԱՄՆ-ի գործողությունները կարելի է բացատրել հետագա զարգացման և կանոնավոր ճգնաժամերից դուրս գալու համար առկա ռեսուրսների կորստով։

«Այդ ռեսուրսներն այլևս չկան, և նորերն են անհրաժեշտ, իրական ընդարձակում է պետք` քաղաքական, ֆինանսական, տնտեսական, ինչն էլ մենք բոլորս տեսնում ենք», — ասել է Զախարովան։

ԱՄՆ պետդեպարտամենտը օգոստոսի 8-ին հայտարարեց, որ «Սկրիպալի գործի» պատճառով ընդլայնում է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները։ Առաջին փաթեթն ուժի մեջ կմտնի օգոստոսի 22-ին։ Այն արգելք է ենթադրում կրկնակի նշանակության արտադրանքի ներմուծման համար։ Բացառություն են կազմում միայն կոսմետիկ նախագծերը։

Երկրորդ փաթեթը կարող է ուժի մեջ մտնել 90 օր անց։ Դրանում խոսվում է դիվանագիտական հարաբերությունների մակարդակի իջեցման, «Աերոֆլոտ» ընկերության` ԱՄՆ թռիչքներ իրականացնելու արգելքի և ամբողջությամբ ամերիկյան արտահանման դադարեցման մասին է։ Միևնույն ժամանակ Վաշինգտոնը պատրաստ է հրաժարվել պատժամիջոցների երկրորդ փաթեթից` քիմիական զենք չկիրառելու վերաբերյալ Մոսկվայից երաշխիք ստանալու պայմանով։